«Մանչեսթեր Յունայթեդը» 55 միլիոն ֆունտ ստերլինգանոց առաջարկ է պատրաստում «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունտի համար:
Բաց թողնելով մրցաշրջանի ավարտը վնասվածքի պատճառով՝ Մաունտն առանցքային տրանսֆերային նպատակ է դարձել «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի համար, հայտնում է Daily Mail-ը:
Տեն Հագը հույս ունի օգտվել Մաունտի պայմանագրի ժամկետից, որը կավարտվի մեկ տարուց և ցանկանում է որքան հնարավոր է շուտ ձեռք բերել Անգլիայի հավաքականի 24 ամյա ֆուտբոլիստին:
Օլդ Թրաֆորդի աղբյուրները նշում են, որ «Յունայթեդը» շուտով բանակցություններ կսկսի Մաունտի համար, սակայն 55 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկը կարող է բավարար չլինել «Չելսիին» համոզելու համար:
«Չելսին» ակնկալում է մեծ հետաքրքրություն Մաունտի նկատմամբ գալիք ամռանը և պատրաստ է հետաքրքրված ակումբներից պահանջել մինչև 85 միլիոն ֆունտ: Նախկինում Մեյսոնի անունը նաև կապվում էր «Մանչեսթեր Սիթիի», «Արսենալի» և «Լիվերպուլի» հետ։