«Արսենալն» ավարտեց 2022/23 մրցաշրջանը՝ սեփական հարկի տակ տպավորիչ հաղթանակով «Վուլվերհեմպտոնի» նկատմամբ:
«Զինագործների» մեկնարկային կազմը չէր փոխվել անցյալ տուրում «Նոթինգհեմ Ֆորեստից» կրած պարտությունից հետո:
«Գայլերի» կազմում իրենց տեղը կարողացել էին պահպանել Նաթան Քոլինսը, Նելսոն Սեմեդուն, Ժոաու Գոմեսը, Ադամա Տրաորեն և Հվան Հի Չանը։