Պրեմիեր լիգայից անկում ապրած «Սաութհեմպտոնը» և «Լիվերպուլը» միասին իսկական գոլային հրավառություն կազմակերպեցին՝ խաղը ավարտելով 4:4 հաշվով։
«Սրբերի» մարզիչ Ռուբեն Սելլեսն իր հրաժեշտի խաղում միայն մեկ փոփոխություն կատարեց մեկնարկային կազմում՝ Ջո Արիբոյի փոխարեն խաղադաշտ բաց թողեց Կամալդին Սուլեմանային:
Իսկ «կարմիրների» կազմում տեղի էր ունեցել միանգամից յոթ փոխարինում: Իրենց տեղը կարողացել էին պահպանել միայն Թրենթ Ալեքսանդր-Առնոլդը, Կյորտիս Ջոնսը, Ֆաբինյոն և Մոհամեդ Սալահը։