«Քուինս Պարկ Ռեյնջերսը» հունվարին պաշտոնական առաջարկ կանի «Ֆուլհեմի» կենտրոնական պաշտպան Բրեդե Հանգելանդին: Այս մասին հայտնում է Daily Express-ը:
Հանգելանդը «Քրեյվն Քոթեջ» է տեղափոխվել «Կոպենհագենից» 2008 թվականին: Նա հասցրել է դառնալ Պրեմիեր Լիգայի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը: 31-ամյա նորվեգացու պայմանագիրը լրանալու է այս մրցաշրջանի ավարտին: Ավելի հավանական է, որ «Ֆուլհեմը» նախընտրի վաճառել իր ավագին հունվարին, քան թե ամռանը կորցնել նրան առանց որևէ փոխհատուցման:
Հարի Ռեդնապը մտադիր է գնել Հանգելանդին` պաշտպանություն գիծը ուժեղացնելու համար: «ՔՊՌ»-ն արդեն 33 գնդակ է բաց թողել ընթացիկ առաջնությունում: Այս փաստը մտահոգում է գլխավոր մարզչին: