Հաջորդ մրցաշրջանում նույնպես Դևիդ Մոյեսը կմնա «Վեստ Հեմի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Մոյեսը նախօրեին զրուցել է «Վեստ Հեմի» նախագահ Դևիդ Սալիվանի հետ, և Sky Sports-ը ակնկալում է, որ շոտլանդացի մասնագետը կմնա իր պաշտոնում։
Այս մրցաշրջանում «Վեստ Հեմը» անվստահ տեսք ուներ Պրեմիեր լիգայում, բայց ի վերջո նրանք զգալիորեն առաջադիմեցին և կարողացան հաղթել Կոնֆերենց լիգան՝ նվաճելով 43 տարվա մեջ իրենց առաջին գավաթը։
Նշենք, որ Մոյեսի, ում անունը վերջերս կապվում էր «Սելտիկ» տեղափոխվելու հետ, պայմանագրի ավարտին մնացել է մեկ տարի:
Բացի Մոյեսի ապագայից, երկու Դևիդները քննարկել են նաև «Վեստ Հեմի» տրանսֆերային ծրագրերը: «Մուրճերը» սպասում են իրենց ավագ Դեքլան Ռայսի հեռանալուն, ում համար արդեն փոխարինող են փնտրում: