«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ Թիերի Անրին դժվար թե վերադառնա ակումբ:
Ընդամենը երկու շաբաթ առաջ մամուլը պնդում էր, որ 35-ամյա ֆուտբոլիստը հունվարի 1-ին կտեղափոխվի Լոնդոն: Սակայն մի քանի օր առաջ արդեն հայտնի դարձավ, որ բանակցությունները դադարեցվել են:
Այնուամենայնիվ, «Արսենալի» ֆրանսիացի մասնագետը հույսը չի կորցնում:
-Ես չեմ կորցրել հետաքրքրությունս նրա նկատմամբ: Ինչպես որ պլանավորել էինք, նա կմարզվի մեզ հետ: Ես վերջնականապես հույսս չեմ կորցրել: Դեռ մտածում եմ` հնարավոր կլինի նրա տրանսֆերը,- ասել է Վենգերը: Sky Sports