«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է մեկնարկային առաջարկ ներկայացնել «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիի համար:
Ճանապարհելով Վաուտ Վեգհորստին «Բերնլի», «Յունայթեդը» գործնականում մնաց առանց կենտրոնական հարձակվողի, բացառությամբ Անտոնի Մարսյալի:
Հարձակվողի ներգրավումը «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի համար առաջնահերթություն է, սակայն Հարի Քեյնին «Տոտտենհեմից» ձեռք բերելու դժվարությունը «կարմիր սատանաներին» դրդում է մտածել այլ ֆուտբոլիստների մասին:
Կոլո-Մուանին այդպիսի տարբերակներից մեկն է, և Bild-ը պնդում է, որ «Յունայթեդն» արդեն առաջարկ է պատրաստում Ռանդալի համար, ում ծառայություններով հետաքրքրված են նաև «ՊՍԺ»-ն և «Բավարիան»:
23 ամյա Կոլո-Մուանին շատ վառ մրցաշրջան անցկացրեց՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կազմում անցկացրած 45 խաղում խփելով 23 գոլ, ինչպես նաև փայլեց Ֆրանսիայի հավաքականի կազմում Քաթարում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ: