«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել իր փոխարինող դարպասապահ Ստեֆան Օրտեգային՝ բարելավված պայմաններով:
Օրտեգան միայն անցած ամառ է միացել «Սիթիին»՝ տեղափոխվելով «Արմինիայից», որպես ազատ գործակալ:
Հենց 30 ամյա գերմանացին պաշտպանեց «քաղաքացիների» դարպասը Անգլիայի գավաթի խաղարկության ամբողջ ընթացքում։ Նա մասնակցեց նաև եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ 2-1 հաշվով տարած հաղթանակին:
Ըստ The Sun-ի՝ «Սիթիի» մարզչական շտաբը շատ գոհ է Օրտեգայից և զգուշանում է այլ ակումբների, այդ թվում՝ «Բավարիայի» հետաքրքրությունից, որը կարող է Ստեֆանին գրավել առաջին համարի դերով:
Ուստի Էթիհադի ակումբը պատրաստ է Օրտեգային առաջարկել նոր պայմանագիր, որը կբարձրացնի Ստեֆանի աշխատավարձը ներկայիս 20.000 ֆունտից մինչև շաբաթական 85.000 ֆունտ: