• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կարլո Անչելոտին դատական հայց է ներկայացրել «Էվերթոնի» դեմ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Լոնդոնի Բարձրագույն դատարան հայց է ներկայացրել իր նախկին ակումբի՝ «Էվերթոնի» դեմ։

Անչելոտին գլխավորել է «Էվերթոնը» 2019 թվականի դեկտեմբերին՝ չորսուկես տարվա պայմանագրով։

Սակայն 18 ամիս անց իտալացի մասնագետը լքեց մերսիսայդյան ակումբը և համաձայնեց վերադառնալ «Ռեալ»։

Այս պահին պարզ չէ, թե Անչելոտին ինչ պահանջներ ունի «Էվերթոնի» նկատմամբ, սակայն հայցը վերաբերում է «ընդհանուր առևտրային պայմանագրերին և պայմանավորվածություններին», – բացատրում է The Guardian-ը:

Անչելոտիի հայցը միայն ավելացնում է ճնշումը «Էվերթոնի» վրա, որը թեև խուսափել է Պրեմիեր լիգայից դուրս մնալուց, բայց դեռևս ֆինանսական ծանր վիճակում է:

«Իրիսները» սպասում են Պրեմիեր լիգայի վճռին ֆինանսական ֆեյր-փլեյի հնարավոր խախտումների վերաբերյալ և հույս ունեն բարելավել իրենց դիրքը՝ ներգրավելով արտաքին ներդրումներ:

Հետաքրքիր փաստեր