«Տոտտենհեմի» պաշտպան Դավինսոն Սանչեսը որոշել է այս ամառ հեռանալ լոնդոնյան ակումբից։
27 ամյա կոլումբիացին «Տոտտենհեմի» կազմում անցկացրել է ավելի քան 200 հանդիպում՝ 2017 թվականին «Այաքսից» տեղափոխվելուց հետո:
Սանչեսի պայմանագրի ավարտին մնացել է 12 ամիս, և Դավինսոնը որոշել է փոխել ակումբային գրանցումը, հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով կոլումբիական մամուլին։
Սանչեսին նման որոշման մղեց խաղային րոպեների բացակայությունը։ Անցած մրցաշրջանում Դավինսոնը Պրեմիեր լիգայում ընդամենը ութ հանդիպում է անցկացրել «խթանների» մեկնարկային կազմում:
Սանչեսն արդեն հրահանգներ է տվել իր գործակալներին, ովքեր շուտով կհանդիպեն «Տոտտենհեմի» ղեկավարների հետ՝ քննարկելու բաժանման հարցը:
Սանչեսի նկատմամբ հետաքրքրություն կա Պրեմիեր լիգայի այլ ակումբներից, սակայն Դավինսոնը նախընտրում է կարիերան շարունակել արտերկրում։