«Նյուքասլը» այս ամառվա տրանսֆերային նպատակների ցուցակում ավելացրել է «Չելսիի» եզրային պաշտպան Մարկ Կուկուրելիայի անունը:
Հենց «Նյուքասլի» ներկայիս մարզական տնօրեն Դեն Էշվորթն էր, ով Կուկուրելային «Խետաֆեից» բերեց «Բրայթոն»՝ աշխատելով որպես «ճայերի» տեխնիկական տնօրեն:
2021/22 մրցաշրջանում շլացուցիչ ելույթից հետո Կուկուրելիան անցած ամառ 60 միլիոն ֆունտ ստեռլինգով «Բրայթոնից» տեղափոխվեց «Չելսի»:
Սակայն այս սեզոնում նամ չկարողացավ ցույց տալ իր խաղամակարդակի գոնե կեսը, և Daily Mirror-ը պնդում է, որ «Չելսիի» նոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատրաստ է վաճառել 24 ամյա իսպանացուն՝ թիմի գերհագեցած կազմը կրճատելու և աշխատավարձային պարտավորությունները թեթևացնելու համար:
Էշվորթն արդեն փնտրում է Կուկուրելային «Նյուքասլ» բերելու տարբերակ՝ հուսալով, որ «Չելսին» կհամաձայնի 30 միլիոն ֆունտ ստեռլինգ փոխհատուցմանը: