«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ Թեո Ուոլկոտը ունի բոլոր այն որակները, որոնք պահանջվում են կենտրոնական հարձակվողի համար: Վենգերը անգլիացուն համեմատել է թիմի լեգենդ Թիերի Անրիի հետ:
-Ես միշտ ասել եմ, որ մի օր նա կխաղա կենտրոնում: Այժմ նա 23 տարեկան է: Հենց այդ տարիքում ես որոշեցի Անրիին օգտագործել կենտրոնում:
Եզրում խաղալը օգնում է բարձրացնել վարպետությունը: 19-ից 23 տարեկանում նա խաղաց եզրում և շատ բան սովորեց: Այժմ նա խաղում է մեկ եզրում, մեկ կենտրոնում, սակայն ես նախընտրում եմ արդեն նրան տեսնել կենտրոնում,- ասել է Վենգերը: The Guardian