«ՌԲ Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ։
«Քաղաքայինների» աչքերում Գվարդիոլը այն ֆուտբոլիստն է, որը կարող է ամբողջությամբ փոխարինել խաղաժամանակի սղությունից դժգոհող Էմերիկ Լապորտին:
Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, «Սիթին» արդեն համաձայնության է եկել Գվարդիոլի հետ, իսկ «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան շատ բարձր է գնահատում Յոշկոյի վարպետությունը:
Այս պահին «Սիթին» և «ՌԲ Լայպցիգը» բանակցություններ են վարում՝ Գվարդիոլի փոխհատուցման վերջնական արժեքը որոշելու նպատակով։ Հաղորդվում է, որ Բունդեսլիգան ներկայացնող ակումբը՝ իր աստղի համար, ցանկանում է ստանալ առնվազն 100 միլիոն եվրո (86 միլիոն ֆունտ ստերլինգ):