«Էմպոլիի» դարպասապահ Գուլիելմո Վիկարիոն առաջիկա 24 ժամում բուժզննում կանցնի «Տոտտենհեմում»։
26 ամյա Վիկարիոն ընդամենը մեկ մրցաշրջան է ինչ խաղում է «Էմպոլիում», բայց դարձել է Ա Սերիայի լավագույն դարպասապահներից մեկը:
Վիկարիոյի անհատական ուժեղ ելույթների արդյունքում «Էմպոլին» զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը Ա Սերիայում, ինչպես նաև գրավեց մի շարք մեծ ակումբների հետաքրքրությունը:
Այնուամենայնիվ, «Տոտտենհեմը» հաղթեց 26 ամյա իտալացու համար պայքարում, ով երկուշաբթի օրը կժամանի Լոնդոն՝ բուժզննում անցնելու։
Վիկարիոյի պայմանագիրը, ով այս մրցաշրջանում պատրաստվում է փոխարինել Ուգո Լյորիսին, «խթաններին» կարժենա 16 միլիոն ֆունտ: