Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի բացումը տեղի ունեցավ «Սթեյդիում օֆ Լայթ» մարզադաշտում: Նախորդ տուրում գործող չեմպիոնին նվազագույն հաշվով հաղթած «Սանդերլենդը» սեփական հարկի տակ ընդունեց «Տոտտենհեմին»:
Առաջին խաղակեսը անցավ հյուրերի խաղային և տարածքային զգալի առավելությամբ, սակայն 40-րդ րոպեին Ջոն Օ’Շին կարողացավ առաջ մղել դաշտի տերերին:
Երկրորդ խաղակեսում Վիլաշ-Բոաշի թիմը ավելի հստակ գործեց հարձակման գծում և կարողացավ առավելությունը վերածել գոլերի: 48-րդ րոպեին Կառլոս Կուելյարը ինքնագոլով հավասարեցրեց հաշիվը, իսկ 3 րոպե հետո Ահարոն Լենոնը առաջ մղեց հյուրերին: Խաղն ավարտվեց 1:2 հաշվով:
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը» ժամանակավորապես բարձրացավ 3-րդ հորիզոնական:
Գոլեր. Օ’Շի՝ 40ր, Կուելյար՝ 48ր (ինքն.), Լենոն՝ 51ր