«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը պաշտոնապես միացավ «Արսենալին»։
Հավերցը «Չելսիում» է 2020 թվականին Լևերկուզենի «Բայերից» 75 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո: Կայը ընդմիշտ իր անունը գրեց լոնդոնյան ակումբի պատմության մեջ, երբ խփեց հաղթական գոլը Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դեմ 2021 թվականին։
Հավերցը «Չելսիի» հետ նվաճել է նաև Եվրոպայի սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը, իսկ Պրեմիեր լիգայում 91 խաղում դարձել է 19 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
«Չելսիում» Հավերցը հիմնականում հանդես է եկել որպես հարձակվող, մինչդեռ «Արսենալում» 24 ամյա գերմանացին դժվար թե խաղա նույն դիրքում:
«Այս հիանալի ակումբ տեղափոխվելը և «Արսենալի» ընտանիքի մաս դառնալը ինձ համար շատ հուզիչ է: Այս ակումբն բավականին երկար պատմություն ունի, և ես հուսով եմ, որ մենք կարող ենք շատ բանի հասնել միասին»:
«Արսենալը» շատ բարձր թիմային ոգի ունի, և դուք կարող եք զգալ այդ ոգին, դիտելով «Արսենալի» մասնակցությամբ յուրաքանչյուր հանդիպում»:
«Իմ նպատակը տիտղոսներ նվաճելն է, և ես կփորձեմ ամեն ինչ անել դրան հասնելու համար: Այժմ ես անհամբերությամբ սպասում եմ իմ նոր խաղընկերների հետ հանդիպմանը» – ասել է Հավերցը: