«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել «Չելսիի» հետ կիսապաշտպան Մեյսոն Մաունտի տեղափոխության հարցում։
Անցյալ շաբաթ «Չելսին» մերժեց «Յունայթեդի» երրորդ առաջարկը Մաունտի համար՝ ասելով, որ նրան բաց կթողնեն միայն 65 միլիոն ֆունտի դիմաց:
Կողմերը կարճ դադար վերձրեցին՝ այս շաբաթ վերսկսելով բանակցությունները։ Իսկ այժմ՝ ինչպես հաղորդում է The Athletic-ը, կողմերը կարողացել են հասնել փոխզիջման։
«Չելսին» համաձայնել է Մաունտին 55 միլիոն ֆունտ ստերլինգ երաշխավորված գումար բաց թողնել «Յունայթեդ», ևս 5 միլիոն ֆունտ ստերլինգ «Չելսին» կստանա բոնուսների տեսքով:
Այժմ Անգլիայի 24 ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցնում «Յունայթեդում», որոնց հետ արդեն կարողացել է համաձայնեցնել անձնական պայմանագրի կետերը: