«Չելսին» պաշտոնապես հաստատել է կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկի տեղափոխությունը «Միլան»:
Լոֆտուս-Չիկը «Չելսիի» համակարգում է ութ տարեկանից: 2014 թվականի դեկտեմբերին իր նորամուտից հետո Ռուբենը «կապույտների» կազմում անցկացրել է 155 հանդիպում և խփել 13 գոլ։
«Չելսիի» հետ Լոֆտուս-Չիկը հաղթել է Պրեմիեր լիգան, Եվրոպա լիգան և Եվրոպայի սուպերգավաթը: Ռուբենը հասցրել է նաև վարձավճարով հանդես գալ «Կրիստալ Փելեսում» և «Ֆուլհեմում»:
27 ամյա Լոֆտուս-Չիկը չկարողացավ հաստատվել «Չելսիի» հիմնական կազմում, ուստի «ազնվականները» որոշեցին ազատվել նրանից։
«Միլանը», որի հետ նա կնքեց 4 տարվա պայմանագիր, Լոֆտուս-Չիկի համար վճարեց 17 միլիոն ֆունտ, գումարած 3 միլիոն ֆունտ բոնուսներ: