Լոնդոնի «Արսենալի» և «Չելսիի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
Որպես «Բարսելոնայի» ակադեմիայի շրջանավարտ՝ Ֆաբրեգասը իր կարիերայի առյուծի բաժինը նվիրեց անգլիական ֆուտբոլին։
2003-ից 2011 թվականներին Սեսկը հանդես եկավ «Արսենալում», ապա երեք մրցաշրջան անցկացրեց հարազատ «Բարսելոնայում», իսկ 2014-ից 2019 թվականներին պաշտպանեց «Չելսիի» գույները։
«Արսենալի» հետ, որտեղ նա կրում էր ավագի թևկապը, Ֆաբրեգասը նվաճեց Անգլիայի գավաթը, իսկ «Չելսիի» հետ երկու անգամ նվաճեց Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը, Անգլիայի գավաթը և լիգայի գավաթը։
Բացի լոնդոնյան երկու ակումբներից և «Բարսելոնայից», Ֆաբրեգասը խաղացել է նաև «Մոնակոյում» և «Կոմոյում»: Իսպանիայի հավաքականի հետ Սեսկը դարձավ աշխարհի առաջնության և Եվրոպայի երկու առաջնությունների չեմպիոն։
«Եկել է ժամանակը, որ ես կախեմ խաղակոշիկներս: Ես կփայփայեմ իմ ունեցած հիշողությունները «Բարսայից», «Արսենալից», կրկին «Բարսայից», «Չելսիից», «Մոնակոյից » և «Կոմոյից»:
«Աշխարհի առաջնությունում և Եվրոյում հաղթելուց մինչև Անգլիայում և Իսպանիայում բոլոր գավաթները և գրեթե բոլոր եվրոպական գավաթները նվաճելը, դա ճանապարհորդություն էր, որը ես երբեք չեմ մոռանա»:
«20 անհավանական տարվա ամբողջական անձնազոհությունից, նվիրվածությունից և հաճույքից հետո ժամանակն է շնորհակալություն հայտնելու և հրաժեշտ տալու այս գեղեցիկ խաղին», – գրել է Ֆաբրեգասը Twitter-ում: