«Չելսին» խզել է պայմանագիրը պաշտպան Աբդուլ Ռահման Բաբայի հետ։
Բաբան «Չելսի» է ժամանել «Աուգսբուրգից» 22 միլիոն ֆունտի դիմաց 2015 թվականին, բայց «ազնվականների» առաջին թիմի կազմում միայն 23 հանդիպում է անցկացրել:
Բոլոր այդ 23 հանդիպումները 2015/16 մրցաշրջանում են եղել, որի ընթացքում «Չելսին» բաժանվեց Ժոզե Մոուրինյոյից և Գուս Հիդինկի, իսկ Պրեմիեր լիգայում զբաղեցրեց 10-րդ տեղը:
«Չելսիի» կազմում Բաբայի վերջին խաղը եղել է 2016 թվականի մայիսին «Լիվերպուլի» դեմ:
29 ամյա գանացին վերջին մրցաշրջաններում հանդես է գալիս վարձավճարով` գործուղվելով «Շալկե-04», «Ռեյմս», «Մալյորկա», «ՊԱՕԿ» և «Ռեդինգ»:
Ինչպես հայտնում է talkSPORT-ը, Բաբան վերադառնում է «ՊԱՕԿ» և «Չելսին» խզում է պայմանագիրն աֆրիկացու հետ, որպեսզի նա Հունաստան մեկնի ազատ գործակալի կարգավիճակով։