«Նյուքասլը» հետաքրքրված է «Լեսթերի» և Անգլիայի հավաքականի եզրային հարձակվող Հարվի Բարնսի ծառայություններով:
Երկուշաբթի օրը «Նյուքասլ Յունայթեդը» հայտարարեց «Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիին 55 միլիոն ֆունտով ձեռք բերելու մասին:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «Նյուքասլն» այժմ պատրաստ է կենտրոնանալ հարձակման գիծն ուժեղացնելու վրա։ «Կաչաղակների» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն ցանկանում է ունենալ լրացուցիչ ձախ եզրային հարձակվող:
«Նյուքասլը» դիտարկում է Բարնսի տարբերակը, ում թեկնածությունը քննարկում են նաև «Տոտտենհեմում» և «Վեստ Հեմում»:
Անցած մրցաշրջանում Բարնսը ԱՊԼ-ում խփեց 13 գոլ և մեկ գոլային փոխանցում կատարեց, սակայն 25 ամյա անգլիացու ջանքերը բավարար չեղան «Լեսթերին» ԱՊԼ-ում պահելու համար: