«Մանչեսթեր Յունայթեդը» առաջընթաց է գրանցել «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանային ձեռք բերելու բանակցություններում։
Նախկինում մերժելով Օնանայի համար «Յունայթեդի» երկու առաջարկները՝ «Ինտերը» հինգշաբթի երեկոյան բանավոր համաձայնության է կարողացել գալ անգլիական ակումբի հետ:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը բացառիկ հաղորդագրության մեջ, «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի վերջին եզրափակչում համաձայնել են Օնանային բաց թողնել «կարմիր սատանաների» կազմ 40 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցման դիմաց:
«Յունայթեդը» այժմ քննարկում է Օնանայի հետ անձնական պայմանագրի մանրամասները: Անդրեն պայմանագիր կկնքի կա՛մ չորս տարով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, կա՛մ անմիջապես հինգ տարով։
Այս պահին կամերունցի 27 ամյա դարպասապահի տրանսֆերը շատ մոտ է և կարող է հաստատվել մինչև ուրբաթ երեկո։