• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պոչետինոն հայտարարել է, որ Բելին կկարողանա այցելել թիմի հանդերձարան միայն իր թույլտվությամբ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել է, որ համասեփականատեր Թոդ Բելին կկարողանա այցելել թիմի հանդերձարան միայն իր թույլտվությամբ:

Անցած մրցաշրջանում Բելին ակտիվ, իսկ երբեմն էլ չափազանց ակտիվ մասնակցություն ունեցավ «Չելսիի» ղեկավարությանը գործում: Թոդն իրեն նշանակեց մարզական տնօրեն, մասնակցեց մարզումների և կանոնավոր այցելեց թիմի հանդերձարան։

Պոչետինոն դեմ չի, երբ ակումբի տերերն այդքան ակտիվ են, սակայն Մաուրիսիոն թույլ չի տա, որ նրանք խառնվեն իր սեփական գործերին։

«Իհարկե, ես ավելի քան ողջունում եմ, եթե սեփականատերը ցանկանում է այցելել հանդերձարան, մարզահրապարակ, բայց նրանք պետք է խոսեն ինձ հետ, ես պետք է իմանամ այդ մասին և պատրաստվեմ… Որովհետև դա առանձնահատուկ իրադարձություն է Անգլիայում»։

«Այլ երկրներում դա կարող է տարբեր լինել, բայց այստեղ այդպես է: Բոլոր ֆուտբոլային ակումբներում գլխավոր մարզիչը ազդեցություն ունի երկրպագուների, խաղացողների, անձնակազմի և լրատվամիջոցների վրա, և մենք պետք է դա նույնպես ստեղծենք»:

«Մենք պետք է ուղղություն դնենք այս ֆուտբոլային ակումբի ամբողջ անձնակազմի համար և ստեղծենք պայմաններ՝ խաղալու լավագույնս, որպեսզի նրանք կարողանան ավելի լավ կատարել իրենց աշխատանքը»:

«Անձամբ ես ուրախ եմ, երբ սեփականատերերը մոտ են թիմին: Նրանք սեփականատերերն են, բայց գլխավոր մարզիչը պետք է կայացնի այնպիսի երևույթների վերաբերյալ որոշումներ, ինչպիսիք են հանդերձարանը, մարզադաշտը և բազան: Մենք պետք է գծենք այս սահմանը, այդ թվում նաև մարզական տնօրենի օգնությունը»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։