Մադրիդի «Ռեալի» 31-ամյա կիսապաշտպան Խաբի Ալոնսոն խոստովանել է, որ չի բացառում իր վերադարձը Պրեմիեր Լիգա:
Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ կլրանա հաջորդ մրցաշրջանի ավարտին, սակայն լավ առաջարկը Ալոնսոյին կարող է ստիպել մտածել ակումբը փոխելու մասին:
Խաբիին «Ռեալը» «Լիվերպուլից» երեք ու կես տարի առաջ գնեց 30 մլն ֆունտով:
-Ես չեմ պատկերացնում, թե ինչ է սպասվում ինձ ապագայում: Ես կմնամ «Ռեալում», եթե կարողանամ հետագայում էլ հանդես գալ նույն մակարդակով, ինչպես այժմ: Տեսնենք ինչ կստացվի:
Միշտ էլ հնարավորություն կա վերադառնալ Պրեմիեր Լիգա,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը: