• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դեքլան Ռայս․ խաղային բնութագիրը «Արսենալում»

Սա միակ տրանսֆերն է, երբ «Արսենալը» մտավ աճուրդի մեջ․ նախկինում «զինագործները» բավականին  զուսպ էին ու ցանկացած նման ակնարկ հանդիպում էր նրանց չեզոքությանը, օրինակ Մուդրիկի տրանսֆերը, երբ Թոդ Բելին «Չելսիի» հետ ավելին առաջարկեցին «Արսենալը» չմտավ այդ գնային մրցավազքի մեջ։ Ռայսի մասով լրիվ այլ էր․ կար «Սիթիի» առաջարկը ու «Արսենալը» գնաց մինչև վերջ, վերջը այսպես էր․ £ 100 միլիոն ($ 130,9 միլիոն) գումարած £ 5 միլիոն բոնուսների տեսքով։ Սա նշանակալից շատ է «Արսենալի» նախնական առաջարկից («Արսենալը» ծրագրել էր գործարքը ավարտել £ 70-80 միլիոնի սահմաններում)։

Նման համառություն մի ակումբի կողմից, որը սովոր չէ գումար աջ ու ձախ վատնել խոսում հստակ խաղային ծրագրի մասին, որը ունի Արտետան ու, միանշանակ, Դեքլան Ռայսի տրանսֆերը եղել է համար մեկը «Արսենալի» համար այս ամառ։ Այս ամենին պետք է ավելացնել նաև Ֆինանսական Ֆեյր-Փլեյի մասին․ «Արսենալը», Դեքլան Ռայսի տրանսֆերը չհաշված հայտնել էր £ 226 միլիոնի կորուստի մասին վերջին երեք տարիների ընթացքում։ Սա պառնալիք է ՝ ընկնելու պատժամիջոցների տակ, այսինքն այս ամենը որոշ չափով անտեսեց «Արսենալը» հանուն Դեքլան Ռայսի տրանսֆերի։

Խաղային դիրքը/դերը/ նշանակությունը

Դեքլան Ռայսը իր ամբողջ կարիերայում խաղացել է 6 համարի դիրքում, բայց հնարավոր է, որ «Արսենալը» ու Արտետան նրան կարող են խաղացնել 8 համարի դիրքում։

Ընդհանուր առմամբ Արտետան կարողանում ֆուտբոլիստներին նոր խաղային դիրքում ու դերում  խաղացնել՝ առանց որակական կորստի․ օրինակ Պարտին, ով «Ատլետիկոյում» խաղում էր զույգով հենակետային գոտում առանց գնդակի դասավորությունում, իսկ Լոնդոնում սկսեց խաղալ 4-3-3 -ում արդեն գնդակի տիրելու մարտավարությամբ, կամ Բեն Ուայթը, ով «Բրայթոնում» խաղում  էր երեք կենտրոնկաններից մեկը, իսկ «Արսենալում» հաջող խաղում է եզրում։ Նման օրինակները է քիչ չեն ու Դեքլան Ռայսը, իմ համոզմամբ չի բավարավի միայն 6 համարի դիրքով։

«Արսենալի» ձախ կողմի դինամիկան մշտական ռոտացիայի թեմա է․ Զինչենկոն գնում է կիսապաշտպանություն, Մարտինելին ու Ժեսուսը մշտական փոխվում են դիրքերով, Ջական, հիմա արդեն Ռայսը սկսում է ավելի խորքից, որպեսզի մասնակցի գրոհի մեկնարկին։ Արտետայի ֆուտբոլում խաղացոները ճկուն են, կարող են փոխվել դիրքերով, բայց միայն հատուկ գոտիներում ու ոչ մի գոտի չպետք է դատարկ մնա, սա անկյունաքարային է նրա ֆուտբոլում։ Այս ամենի շնորհիվ Ջական ամենաարդյունավետ մրցաշրջանը անցկացրեց Լոնդոնում (16 գոլ), բայց Դեքլանը կարող է ավելի որակյալ լինել 8 համարի դիրքում  ու խոսքը միայն  արդյունավետության մասին չէ։

8 համարի դիրքը պահանջում է ի սկզբանե բարձր դիրք կիսագոտում՝ կենտրոնի ու կիսաեզրի ընկած հատվածում, կախված թիմի գործողություններից նրա դիրքը կարող է փոխվել, խնդիրը եռանկյունիներ ու քառանկյունիներ ստեղծելն է տարբեր հատվածներում ցածր պաշտպանական բլոկները «քանդելու» համար։

Ռայսը խաղային առումով համբերության ծով է իր տարբերույթյուն «Արսենալի» հարձակման գծի ֆուտբոլիստների, որոնք ձգտում են սրել խաղը, Դեքլանը չի արագացնում ընթացքը, նա հավասարակշռվածության է բերում թիմին, այդ պաուզաները էքզիստենցիալ նշանակություն ունեն նման թիմերի համար։ Սա կօգնի «Արսենալին» խաղի ընթացքը պահել կառավարելի ռիթմում ու խուսափել ցածր բլոկով թիմերի դեմ թիմի անհավասակշիռ դասավորվածությունից։

Ի տարբերություն Ջակայի Ռայսը ավելի բազմակողմանի ֆուտբոլիստ է, դա վերաբերվում է նաև երկու ոտքերով խաղին։ Ջական 8 համարի դիրքում խաղալիս գնդկաը ընդունում ու գրոհում էր մի անկյան տակ, քանի որ շվեցարացին գնդակը ուղղում էր ձախ ոտքի տակ, ինչը արդեն քչացնում էր գրոհի բազմակողմանի զարգացնելու հնարավորությունը, Ռայսը դա կարող է անել երկու ոտքերով էլ, այսինքն  ամբողջ խաղադաշտը կօգտագործվի փոխանցում կատարելու համար։ Այս ամենը ավելացնում է նաև խաղալու անկյունները, ու խորքից տուգանային հրապարակ գրոհելու Ռայսի հատկությունը։

Բոլոր առումներով սա դրական տեղափոխություն է ակումբի, նախկին ակումբի ու Ռայսի համար, բայց անգլիացի ֆուտբոլիստին եթե ինչ- որ խանգարող հանգամանք էլ լինի, պետք է լինի հենց նա՝ հոգեբանական առումով։ Մնացածը ցույց կտա մրցաշրջանը։

Ինֆորմացիայի աղբյուրը՝  theAthletic

Կարեն Պողոսյան