«Ֆիորենտինայի» կենտրոնական պաշտպան Իգորի համար մղվող պայքարում «Բրայթոնը» առաջ է անցել «Նոթինգհեմ Ֆորեստից»:
Ինչպես հայտնում է Evening Standard-ը իր բացառիկ նյութում, «Բրայթոնը» մոտ է Իգորի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ համաձայնության գալուն: Խաղացողը նախընտրում է «ճայերին»՝ հաշվի առնելով Եվրոպա լիգայի որակավորումը:
Փոխզիջման հասնելով Իգորի հետ՝ «Բրայթոնը» կվերսկսի բանակցությունները «Ֆիորենտինայի» հետ՝ 25 ամյա բրազիլացու փոխհատուցման շուրջ։
«Ֆիորենտինան» արդեն մերժել է «Բրայթոնի» 7 միլիոն ֆունտ ստերլինգ գնահատվող առաջարկը և ցանկանում է 20 միլիոն ֆունտ Իգորի համար:
Իգորի ձեռքբերումը «Բրայթոնին» թույլ կտա փակել Լևի Քոլվելի դիրքը, ով վարձակալական սեզոնից հետո վերադարձավ «Չելսի»: