«Ֆուլհեմը» հաստատել է եզրային հարձակվող Վիլիանի վերադարձը ակումբ:
Վիլիանը «Ֆուլհեմին» է միացել 2022 թվականի սեպտեմբերին ազատ գործակալի կարգավիճակով: Այդ ժամանակից ի վեր բրազիլացին 34 խաղում դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ՝ դառնալով Մարկո Սիլվայի թիմի առանցքային խաղացողներից մեկը:
Այնուամենայնիվ, Վիլիանի պայմանագիրը ավարտվում էր հունիսի վերջին, և «Ֆուլհեմի» մեկնարկային առաջարկը նոր պայմանգրի վերաբերյալ մերժվեց 34 ամյա հարձակվողի կողմից:
Այնուհետև Վիլիանի ձեռք բերելու համար պայքարի մեջ մտավ «Նոթինգհեմ Ֆորեստը», որտեղ, ըստ լուրերի, նա արդեն մեկնում էր բուժզննում անցնելու, սակայն, ի վերջո, «Չելսիի» նախկին ֆուտբոլիստը որոշեց վերադառնալ «սպիտակների» մոտ, որոնք մինչ այդ նրան ներկայացրել էին բարելավված առաջարկ:
«Ես լիովին երջանիկ եմ: Ուրախ եմ ևս մեկ տարով իմ կյանքը նվիրելու եմ «Ֆուլհեմին»: Ուրախ եմ շարունակել այն աշխատանքը, որը կատարեցի նախորդ մրցաշրջանում իմ բոլոր թիմակիցների և ամբողջ ակումբի հետ: Կարծում եմ, որ այս ակումբը կարող է ավելի լավ անցկացնել մրցաշրջանը, այնպես որ ես ոգևորված եմ շարունակելու այս զարմանալի արկածը»,- ասել է Վիլիանը FFCtv-ին։