«Չելսին» հայտարարել է «Սանթոսի» երիտասարդ եզրայինի՝ Անջելո Գաբրիելի, հետ պայմանագիր կնքելու մասին:
Ըստ Evening Standard-ի, Գաբրիելը «Չելսիին» արժեցել է մոտ 15 միլիոն եվրո (13 միլիոն ֆունտ):
Անջելոն Բրազիլիայի բարձրագույն դիվիզիոնի ամենաերիտասարդ դեբյուտանտն է, ով 18 տարեկանում 129 հանդիպում է անցկացրել «Սանթոսի» հիմնական թիմի կազմում:
Այդ 129 հանդիպումներում Գաբրիելը խփել է 5 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում՝ դառնալով Կոպա Լիբերտադորեսի պատմության ամենաերիտասարդ գոլահարը։
Սպասվում է, որ Գաբրիելը կմիանա Մաուրիսիո Պոչետինոյի թիմին ԱՄՆ կատարվելիք շրջագայության ժամանակ, սակայն Անջելոն, ամենայն հավանականությամբ, կգործուղղվի 2023/24 մրցաշրջանի համար: