«Նյուքասլը» համաձայնեցրել է «Լեսթերի» և Անգլիայի հավաքականի եզրային հարձակվող Հարվի Բարնսի տրանսֆերային արժեքը, որը գնահատվում է 38 միլիոն ֆունտ ստերլինգ:
Բարնսին այժմ թույլատրվում է «Նյուքասլի» հետ անձնական գործարքի շուրջ բանակցություններ վարել:
Բարնսը ցանկանում է միանալ Էդդի Հաուի թիմին։ Հարվիին հատկապես գրավում է Չեմպիոնների լիգայում «կաչաղակների» հետ խաղալու հնարավորությունը:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Լեսթերը» սկզբում 40 մլն ֆունտ էր պահանջում Բարնսի համար, մինչդեռ «Նյուքասլը» հույս ուներ ծախսել ընդամենը 30 մլն ֆունտ: Արդյունքում երկու ակումբները կանգ են առել 38 մլն ֆունտի վրա։
«Նյուքասլը» պատրաստվում է 25 ամյա անգլիացու տրանսֆերի վրա ծախսած ամբողջ գումարը փոխհատուցել եզրային հարձակվող Ալան Սեն Մաքսիմենի վաճառքով։ «Ալ Ահլին» 26 ամյա ֆրանսիացու համար պետք է վճարի մոտ 40 մլն ֆունտ։