«Լիվերպուլը» պաշտոնապես հաստատել է «Չելսիի» հարձակվող Դանիել Սթարիջի տրանսֆերը: Անգլիացու տրանսֆերը «կարմիրների» համար արժեցել է 12 մլն ֆունտ:
Անգլիայի ազգային հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլի» առաջին ձեռքբերումն է: Ֆուտբոլիստը ակումբի հետ երակարաժամկետ պայմանագիր է ստորագրել և վերցրել է 15 համարի մարզաշապիկը:
«Մանչեսթեր Սիթիի» սանը «Չելսի» է տեղափոխվել 2009թ-ին: «Կապույտների» կազմում Սթարիջը դարձել է 24 գոլի հեղինակ, սակայն ընթացիկ մրցաշրջանում նա տեղ չի գտնում թիմի մեկնարկային կազմում:
-Բրենդան Ռոջերսը ասել է, որ ինձ հետ կապված երկարաժամկետ պլաններ ունի: Ես չեմ եկել, որպեսզի մեկ կամ երկու մրցաշրջան հետո տեղափոխվեմ այլ ակումբ:
Սա մեծ ակումբ է: Իմ կարծիքով լավագույն ակումբներից մեկը աշխարհում, որն ունի հավատարիմ երկրպագուներ և համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ,- «Լիվերպուլի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Սթարիջը: