«Նյուքասլ Յունայթեդը» արդեն փոխարինող է գտել սենեգալցի հարձակվողին: Դեմբա Բայի «Չելսի» տեղափոխությամբ «կաչաղակները» մեծ բաց կունենան հարձակման գծում, որն էլ ցանկանում են լրացնել «Մարսելի» հարձակվող Լոիկ Ռեմիի միջոցով:
Բրիտանական թերթերի հաղորդմամբ վերջին 48 ժամվա ընթացքում Ռեմիի հետ բանակցություններում նոր ակտիվություն է նկատվել: «Նյուքասլը» ցանկանում է տեղափոխությունը ավարտին հասցնել հնարավորինս շուտ:
Նախնական գնահատմամբ տրանսֆերը կկազմի 10 մլն ֆունտ: Metro