«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերքել է այն մտավախությունները, որ կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը վնասվածք է ստացել։
Սոբոսլայը բաց թողեց երկուշաբթի օրը «Լիվերպուլի» Գերմանիայում ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Գրոյթեր Ֆյուրտի» դեմ խաղը:
Պարզվում է, որ «կարմիրների» հունգարացի նորեկը առողջական խնդիրներ ուներ, սակայն Կլոպը լիովին հանգիստ է։
«Մարզման ժամանակ նա ոլորեց ոտքը, դա լուրջ բան չէ: Բոլորը դրական են վերաբերվում դրան, ամենից շատ ինքը»:
«Եթե մենք այսօր Պրեմիեր լիգայի հանդիպում ունենայինք կամ նմանատիպ հանդիպում, նա կարող էր խաղալ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։