«Վեստ Հեմը» 25 միլիոն ֆունտ ստերլինգ նախնական առաջարկ է արել «Սաութհեմպտոնի» ավագ Ջեյմս Ուորդ-Պրոուզի համար:
«Վեստ Հեմը» ակտիվացել է տրանսֆերային շուկայում՝ Դեքլան Ռայսին 105 միլիոն ֆունտով «Արսենալին» վաճառելուց հետո, սակայն «մրճահարների» «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինյայի և «Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալագերի համար կատարած առաջարկները մերժվեցին:
Նմանատիպ ճակատագիր, ամենայն հավանականությամբ, կարժանանա «Վեստ Հեմի» կատարած առաջարկը Ուորդ Պրոուզի համար, քանի որ «Սաութհեմպտոնը» իր ավագի համար պահանջում է 40 միլիոն ֆունտ ստերլինգ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Վեստ Հեմը» պատրաստ է Ֆլին Դաունսին ընդգրկել Ուորդ-Փրոուզի գործարքում, սակայն «Սրբերը» հետաքրքրություն չցուցաբերեցին «մրճահարների» կիսապաշտպանի նկատմամբ:
28 ամյա Ուորդ-Պրոուզն իր ողջ կարիերան մինչ այժմ անցկացրել է «Սաութհեմպտոնում»՝ 2011 թվականի իր նորամուտից ի վեր 409 հանդիպում անցկացնելով հայրենի ակումբի կազմում: