«Բրայթոնը» հայտարարել է «Ֆիորենտինայի» կենտրոնական պաշտպան Իգոր Խուլիոյի հետ պայմանագիր կնքելու մասին:
Իգորը պայմանագիր է կնքել «Բրայթոնի» հետ մինչև 2027 թվականի հունիսը և կմիանա «ճայերին» հաջորդ շաբաթ, երբ նրանք վերադառնան ԱՄՆ-ի նախամրցաշրջանային շրջագայությունից:
Իգորի տրանսֆերը գնահատվում է 20 մլն եվրո (17 մլն ֆունտ): Նաև «Ֆիորենտինան» կկարողանա բաժնեմաս ունենալ «Բրայթոնի» կողմից խաղացողի հետագա վաճառքի գործարքից:
25 ամյա բրազիլացին երկուսուկես մրցաշրջան է անցկացրել «Ֆիորենտինայում», որտեղ այդ ընթացքում մասնակցել է 110 հանդիպման։
Անցած մրցաշրջանում Իգորը 42 հանդիպում անցկացրեց և օգնեց «Ֆիորենտինային» դուրս գալ Կոնֆերանս լիգայի եզրափակիչ, որտեղ «մանուշակները» պարտվեցին «Վեստ Հեմին»:
Ընդհանուր առմամբ, Իգորը Եվրոպա է եկել դեռ 2016 թվականին, իսկ կարիերայի սկիզբն անցկացնելով Ավստրիայում։