«Ֆուլհեմը» հայտարարել է «Այաքսի» պաշտպան Կելվին Բասսիի հետ պայմանագիր կնքելու մասին։
23 ամյա Բասսին «Ֆուլհեմի» հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2027 թվականի ամառը՝ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։ Կելվինը «սպիտակների» կազմում հանդես կգա 3 համարի մարզաշապիկով։
Ըստ BBC-ի, Բասսիի տրանսֆերային արժեքը կազմել է 22,5 մլն եվրո (19,3 մլն ֆունտ):
Բասսին «Լեսթերի» ակադեմիայի շրջանավարտ է, չնայած նա երբեք չի խաղացել «աղվեսների» առաջին թիմում: Բայց Կելվինը երկու հաջող մրցաշրջան է հացրել անցկացնել «Ռեյնջերսում», նախքան մեկ տարի առաջ «Այաքս» տեղափոխվելը:
Բասսին ծնվել է Իտալիայում, մանկությունն անցկացրել է Լոնդոնում, իսկ միջազգային կարիերան կապել է Նիգերիայի հավաքականի հետ, որի կազմում մինչ օրս անցկացրել է 10 հանդիպում։
Բասսին ունակ է խաղալ ինչպես կենտրոնական, այնպես էլ ձախ պաշտպանի դիրքում։
«Ես գիտեմ, թե որքան մեծ ակումբ է «Ֆուլհեմը»: Այստեղ միշտ կան որակյալ խաղացողներ, նրանք խաղում են Պրեմիեր լիգայում՝ աշխարհի լավագույն առաջնությունում, այնպես որ ես շատ չմտածեցի առաջարկը ընդունելու համար»:
«Դա նաև ակումբ է Լոնդոնից, և տուն վերադառնալը միշտ առավելություն է: Ես ուրախ եմ, որ աշխատանքներն ավարտված են, և ես կարող եմ կենտրոնանալ ֆուտբոլի վրա և օգնել թիմին կառուցել իրենց հաջողությունները անցած հիանալի մրցաշրջանից հետո»:- Բասսին ասել է FFCtv-ին։