«Մանչեսթեր Յունայթեդի» տեխնիկական հովանավոր Adidas-ը հավանություն է տվել հարձակվող Մեյսոն Գրինվուդի վերադարձին։
Երբ Փետրվարին Գրինվուդը ազատվեց իր ընկերուհուն բռնաբարելու և ծեծելու մեղադրանքից, ում հետ նրանք վերջերս երեխա ունեցան, «Յունայթեդը» ներքին հետաքննություն սկսեց Մեյսոնի նկատմամբ:
Հետաքննության նպատակն է որոշել, թե արդյո՞ք Գրինվուդին, ում գործող պայմանագրի ավարտին դեռ երկու տարի կա, կթույլատրվի վերադառնալ ակումբ:
Այս հետաքննության շրջանակներում «Յունայթեդը» խորհրդակցել է իր գործընկերների, անձնակազմի և խաղացողների, այդ թվում՝ կանանց թիմի խաղացողների հետ:
Իսկ The Athletic-ը պնդում է, որ «Յունայթեդի» գաղտնի բանակցությունները Adidas-ի հետ լավ են անցել: Ակումբի տեխնիկական հովանավորը թույլ է տալիս լիարժեք վերականգնել 21 ամյա անգլիացուն։
Ակնկալվում է, որ այլ հովանավորները կհետևեն Adidas-ի օրինակին: Գրինվուդի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի առաջիկա շաբաթներին։
Հավելենք, որ Adidas-ը «Յունայթեդի» գլխավոր հովանավորն է և տարեկան 75 մլն ֆունտ է վճարում ակումբին։ Առանց գերմանական ընկերության օրհնության, Գրինվուդի վերադարձը մարզումներին և «կարմիր սատանաների» հանդիպումներին հնարավոր չէր լինի։