«Արսենալը» հրաժարվել է իր հարձակվող Ֆոլարին Բալոգանին 30 միլիոն ֆունտով վաճառել «Ինտերին»:
Այս ամառ արդեն ծախսելով մոտ 200 միլիոն ֆունտ ստերլինգ, «Արսենալն» այժմ կենտրոնացած է այն խաղացողներից ազատվելու վրա, ովքեր չեն մտնում «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի ծրագրերի մեջ:
Բալոգանը այդ խաղացողներից է, ում համար «Արսենալը» պատրաստ է առաջարկներ լսել, և Ֆոլարինի նկատմամբ բավականին մեծ հետաքրքրություն կա «Ռեյմսում» հաջող վարձակալական մրցաշրջանից հետո:
«Ինտերը» իր ուշադրությունը ուղղեց Բալոգանի ուղղությամբ, երբ ձախողեց Ռոմելա Լուկակայի հետգննման գոչրծընթացը, սակայն Սան Սիրոյի ակումբի մեկնարկային առաջարկը Ֆոլարինի համար կազմում էր ընդամենը 25 միլիոն ֆունտ, գումարած 5 միլիոն ֆունտ բոնուսներ:
Ինչպես հաղորդում է Sport Mediaset-ը, «Արսենալն» անմիջապես հրաժարվել է՝ խնդրելով ավելացնել գումարը։ «Զինագործները» 22 ամյա ամերիկացի ֆուտբոլիստին շատ ավելի են գնահատում 50 միլիոն ֆունտ ստերլինգից։