Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում:
Ամառային տրանսֆերային պատուհանի մնացած ժամանակահատվածում «Յունայթեդը» կփորձի ձեռք բերել բարձրակարգ կիսապաշտպանի, թեև «կարմիր սատանաները» նախ պետք է որոշ խաղացողներից ազատվեն:
«Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ Սոֆյան Ամրաբատը և «Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Ռոմեո Լավիան կապված են «Յունայթեդ» տեղափոխվելու հետ, սակայն Sky Sport Germany-ն պնդում է, որ Գորեցկան նույնպես «սատանաների» կարճ ցուցակում է:
Գորեցկան ի սկզբանե ծրագրում էր մնալ Մյունխենում, սակայն «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը վերջին օրերին հասկացրեց, որ Լեոնին չի տեսնում մեկնարկային կազմում:
Գորեցկայի շառայություններով հետաքրքրված է նաև «Վեստ Հեմը», սակայն առայժմ «մրճահարները» կարող են միայն երազել գերմանացի 28 ամյա կիսապաշտպանի մասին։