«Վեստ Հեմը» համաձայնության է եկել «Այաքսի» և Մեքսիկայի հավաքականի կիսապաշտպան Էդսոն Ալվարեսի տրանֆերի շուրջ:
Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, «Այաքսը» համաձայնել է Ալվարեսին բաց թողնել «Վեստ Հեմ» 32 միլիոն ֆունտ փոխհատուցման դիմաց: Անցյալ շաբաթ մամուլը տեղեկություն էր տարածել, որ Էդսոնն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «մրճահարների» հետ։
«Վեստ Հեմը» հուսով է, որ առաջիկա օրերին վերջնականապես կձևակերպի Ալվարեսի հետ պայմանագիրը՝ մինչև շաբաթ օրը Պրեմիեր լիգայի առաջին տուրում կայանալիք «Բորնմուտի» դեմ հանդիպումը:
25 ամյա մեքսիկացին խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում և ուղղակիորեն փոխարինում է Դեքլան Ռայսին, ում «Վեստ Հեմը» վաճառեց «Արսենալին» 105 միլիոն ֆունտով:
Բացի Ալվարեսից, «Վեստ Հեմը» շարունակում է հետաքրքրվել Հարի Մագուայրով և Սկոտ Մակտոմինայով «Մանչեսթեր Յունայթեդից» և «Սաութհեմպտոնից» Ջեյմս Ուարդ-Պրոուզով: