Անգլիայի գավաթի 1/32-րդ եզրափակչում հանդիպեցին Պրեմիեր Լիգան ներկայացնող երկու ակումբներ: Գործող գավաթակիր «Չելսին» հյուրընկալվեց «Սաութհեմպտոնին» և կարողացավ տանել կամային հաղթանակ:
«Ազնվականները» առաջինը գնդակ բաց թողեցին, որից հետո 5 գնդակ ուղարկեցին «Սաութհեմպտոնի» դարպասը: Հաղթանակի կերտման գործում իր մեծ ներդրումն ունեցավ ընդամենը երկու օր առաջ «Չելսի» տեղափոխված սենեգալցի ռմբարկու Դեմբա Բան, ով դարձավ դուբլի հեղինակ:
Գոլեր. Ռոդրիգես՝ 22ր, Բա՝ 35ր, 61ր, Մոզես՝ 45, Իվանովիչ՝ 52ր, Լեմպարդ՝ 83ր(11մ)