«Չելսին» ակտիվացրել է «Կրիստալ Փելեսի» եզրային հարձակվող Մայքլ Օլիսի պայմանագրի մեջ ներառված գնման կետը:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, խոսքը 35 միլիոն ֆունտ ստերլինգ գումարի մասին է։ Այժմ «Չելսին» կարող է անձամբ Օլիսի հետ բանակցել անձնական պայմանագրի պայմանների շուրջ ու բուժզննում կազմակերպել։
Կկայանա այս տրանսֆերը, թե ոչ հիմա կախված է հենց Օլիսից, քանի որ «Փելեսին» անզոր է կանխել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի խաղացողի տրանսֆերը։
Նրբությունն այն է, որ հենց հիմա 21 ամյա եզրային հարձակվողը ապաքինվում է ազդրի վիրահատությունից։
Անցած մրցաշրջանում Օլիսը Պրեմիեր լիգայում 2 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ է դարձել՝ արժանանալով «Փելեսի» տարվա լավագույն խաղացողի կոչմանը:
Օլիսին այս ամառվա սկզբին ցանկանում էր ձեռք բերել նաև «Մանչեսթեր Սիթին», որը փոխարինող է փնտրում Սաուդյան Արաբիա մեկնած Ռիյադ Մահրեզին: