«Տոտտենհեմի» 2:0 հաշվով հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ այդքան էլ լուսավոր ավարտ չունեցավ, քանի որ կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնի վնասվածքով հեռացավ խաղադաշտից:
26 ամյա Մեդիսոնը առանց որևէ բարդությունների տեղավորվեց «Տոտտենհեմի» խաղի կազմակերպման կարևոր օղակում «Լեսթերից» 40 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվելուց հետո՝ երկու գոլային փոխանցում կատարելով «Բրենտֆորդի» դեմ խաղում՝ 2-2:
Մեդիսոնը շատ լավ տեսք ուներ նաև «Յունայթեդի» դեմ խաղում: Ջեյմսը ամբողջությամբ խաղաց հանդիպումը, սակայն «Տոտտենհեմ Հոթսպուր» մարզադաշտից նա հեռացավ հենակներով և աջ ոտքի հատուկ պաշտպանիչ խաղակոշիկով։