«Նոթինգհեմ Ֆորեստը» համաձայնության է եկել «Սևիլիայի» և Արգենտինայի հավաքականի աջ պաշտպան Գոնսալո Մոնտիելի տրանսֆերի շուրջ:
Ըստ The Athletic-ի՝ «Սևիլիան» համաձայնել է Մոնտիելին 11 միլիոն եվրոյի դիմաց բաց թողնել «Ֆորեստ», իսկ Գոնսալոն մեկնում է անգլիական ակումբ՝ բուժզննում անցնելու համար:
Մոնտիելը «Սևիլիայի» համակարգում է 2021 թվականի օգոստոսին «Ռիվեր Փլեյթից» տեղափոխվելուց հետո: Այդ ժամանակից ի վեր Գոնսալոն 46 հանդիպում է անցկացրել իսպանական գրանդի կազմում և դարձել մեկ գոլի հեղինակ:
26 ամյա Մոնտիելը վաստակեց Արգենտինայի հավաքականի համար 11 մետրանոց Ֆրանսիայի դեմ աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում՝ կրկնելով նույն սխրանքը նաև «Սևիլիայի» համար Եվրոպա լիգայի եզրափակչում «Ռոմայի» դեմ խաղում։