• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մաունտի վնասվածքը շատ ավելի լուրջ է՝ քան ենթադրվում էր

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունտը կարող է մնալ հիվանդանոցում մինչև վեց շաբաթ:

Այս ամառ 60 միլիոն ֆունտով «Չելսիից» գնված Մաունտը մեկնարկային կազմում է հայտնվել Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի «Յունայթեդի» առաջին երկու հանդիպումներում էլ:

Դրանցից միայն երկրորդում՝ անցած շաբաթ օրը «Տոտտենհեմի» դեմ խաղում, 24 ամյա անգլիացին վնասվածք ստացավ:

Ի սկզբանե սպասվում էր, որ Մաունտը բաց կթողնի ընդամենը երեք շաբաթ` սեպտեմբերին միջազգային դադարից անմիջապես հետո վերադառնալով:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, լրացուցիչ բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ Մեյսոնի վնասվածքն ավելի լուրջ է, քան սպասվում էր, և ապաքինումը կարող է կրկնակի երկար տևել:

Այդ դեպքում Մաունտը բաց կթողնի ոչ միայն «Նոթինգհեմ Ֆորեստի» ու «Արսենալի» դեմ հաջորդ երկու հանդիպումները, այլև «Բրայթոնի» հետ հանդիպումը և, հնարավոր է, «Յունայթեդի» մեկնարկային խաղը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։