«Ֆուլհեմը» հայտարարել է «Լեսթերի» աջ պաշտպան Տիմոտի Կաստանին 15 մլն ֆունտով ձեռք բերելու մասին:
Այս ամառվա սկզբին լուրեր էին պտտվում, ըստ որոնց Կաստանի ծառայություններով հետաքրքրված էր «Արսենալը», սակայն Տիմոտին ի վերջո տեղափոխվեց մեկ այլ լոնդոնյան ակումբ՝ պայմանագիր կնքելով «Ֆուլհեմի» հետ մինչև 2027 թվականը՝ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ։
27 ամյա բելգիացին, ով հանդես կգա 21-րդ համարի մարզաշապիկով, երեք տարի անցկացրել է «Լեսթերում»՝ նվաճելով Անգլիայի գավաթը, Քինգ Փաուերում իր առաջին իսկ մրցաշրջանում:
«Ատալանտայի» և «Գենկի» նախկին խաղացողը չորրորդ նորեկն է Մարկո Սիլվայի թիմի համար։
«Դա երկար տրանսֆերային պատուհան էր, բայց վերջապես ես այստեղ եմ և ուրախ եմ, որ այստեղ եմ: Դա մեծ թեթևացում է: Ես խոսեցի մարզիչի հետ և պարզապես չեմ համբերում սկսելու մարզվելն ու խաղալը»,- ասել է Կաստանը FFCtv-ին: