«Մանչեսթեր Յունայթեդը» վերջապես արձագանքեց Անտոնիի սկանդալին՝ հրաժարվելով անհապաղ որակազրկել իրենց եզրային հարձակվողին:
Այս շաբաթվա սկզբին Անտոնին հեռացվեց Բրազիլիայի հավաքականից։ Հավաքականի անձնակազմը հիմք է ընդունել խաղացողի նախկին ընկերուհու հնչեցրած մեղադրանքները՝ ընտանեկան բռնության բնույթով:
Բարեգործական կազմակերպություններից և երկրպագուների ասոցիացիաներից «Յունայթեդի» վրա մեծ ճնշում կար՝ Անտոնիին հեռացնելու համար, ինչպես որ ակումբը հեռացրեց հարձակվող Մեյսոն Գրինվուդին:
Սակայն «Յունայթեդը» որոշել է չշտապել որևէ քայլ ձեռնարկել 23 ամյա խաղացողին մեկուսացնելու համար, ում գործողություններն արդեն հետաքննում են Բրազիլիայի և Անգլիայի ոստիկանությունները։
«Մանչեսթեր Յունայթեդը» տեղյակ է Անտոնիի դեմ մեղադրանքների մասին և ասում է, որ ոստիկանությունը հետաքննում է: Լրացուցիչ տեղեկությունների դեպքում ակումբը զերծ կմնա հետագա մեկնաբանություններից»:
«Մեր ակումբը շատ լուրջ է վերաբերվում այս հարցին՝ հաշվի առնելով, թե ինչ ազդեցություն են ունեցել այս մեղադրանքները և դրան հաջորդող հայտարարությունները բռնության զոհերի վրա», – ասվում է «Յունայթեդի» հայտարարության մեջ: