«Չելսիի» նորեկ Դեմբա Բան պատրաստ է խաղալ այնտեղ, որտեղ կասի գլխավոր մարզիչը: Բան համաձայն է խաղալու Ֆերնանդո Տորրեսի հետ կամ էլ նստելու նստարանին և սպասելու իր հերթին:
Շաբաթ օրը կայացած «Սաութհեմպտոն»-«Չելսի» խաղում Տորրեսի փոխարեն դաշտ դուրս եկավ Բան, որն արդարացրեց մարզչի հույսերը: Ընդամենը երկու օր առաջ «Չելսի» տեղափոխված Դեմբա Բան դուբլի հեղինակ դարձավ և օգնեց իր թիմին հաղթել (1:5):
Բան կարծում է, որ իր դերն այս ակումբում որոշում է մարզիչը: Այդ իսկ պատճառով նա պատրաստ է խաղալ ոչ միայն Տորրեսի փոխարեն, այլև Տորրեսի կողքին: Մնում է Բենիտեսը որոշի:
-Հարցրեք մարզչին: Եթե ես պետք է խաղամ Ֆերնանդոյի կողքին, ապա կխաղամ: Եթե ես պետք է նստեմ պահեստայինների նստարանին, ապա կնստեմ և կսպասեմ իմ հնարավորությանը: Դաշտ դուրս գալով` ես կապացուցեմ, որ արժանի եմ խաղալու: Ահա և վերջ:
Բան գոհ է իր մեկնարկային խաղից:
-Չեմ կարծում, որ երբևիցե նման դեբյուտ ունեցել եմ: Ամեն ինչ հիանալի էր, և ես գոհ եմ: Ես հաճույք ստացա: Տեսա, թե երկրպագուներն ինչքան գոհ են ինձնից և իմ թիմակիցներից: Երբ նրանք մոտենում և շնորհավորում են, ապա դա հիանալի զգացում է: Goal