«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռայան Գիգգսը մոտ է իր մարզչական կարիերան վերսկսելուն։
Հիշեցնենք, որ 49 ամյա Գիգգսը կորցրել է իր աշխատանքը Ուելսի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում այն բանից հետո, երբ նրա դեմ գործ է հարուցվել ընկերուհուն՝ Քեյթ Գրևիլին ծեծելու համար։ Ռայանին մեղադրել են նաև աղջկա նկատմամբ վերահսկիչ և հարկադրական վարքագծի մեջ։
Այնուամենայնիվ, հուլիսին, երկրորդ վերանայումից հետո, Մանչեսթերի թագի դատարանը որոշեց հանել Գիգգսի դեմ ուղղված բոլոր մեղադրանքները և կարճել գործը:
Ըստ The Sun-ի՝ Գիգգսն այժմ պատրաստվում է վերադառնալ ֆուտբոլ: Ռայանը ցանկանում է դառնալ «Լիգա 2»-ի «Սալֆորդի» մարզիչ, որտեղ նա համասեփականատեր է Գարի Նևիլի, Ֆիլ Նևիլի, Փոլ Սքոուլզի, Նիկի Բաթոնի, Դևիդ Բեքհեմի և սինգապուրցի գործարար Փիթեր Լիմի հետ:
«Սալֆորդը» ներկայումս զբաղեցնում է 19-րդ տեղը Չորրորդ դիվիզիոնում՝ պարտվելով նոր մրցաշրջանի մեկնարկային ութ խաղերից հինգում, չնայած նախորդ մրցաշրջանում մասնակցել է Երկրորդ լիգայի փլեյ-օֆֆ փուլին: