«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ասել է, որ իր եզրային հարձակվողը պետք է ավելի լավ հասկանա խաղը Պրեմիեր լիգայում հաջողության հասնելու համար:
Կիրակի օրը «Բորնմուտի» դեմ խաղում Մուդրիկը ստացավ իր հազվագյուտ հնարավորությունը մեկնարկային կազմում հայտնվելով: Միխայիլը մի քանի անգամ հայտնվեց ուշադրության կենտրոնում, սակայն չկարողացավ օգնել «կապույտներին» հաղթանակ տանել։
Հունվարին Դոնեցկի «Շախտյորից» 88,5 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվելուց հետո Մուդրիկը շարունակում է իր անարդյունավետ հանդիպումների շարքը Պրեմիեր լիգայում, այն հասցնելով 19 խաղի, բայց Պոչետինոն հույս ունի, որ 22 ամյա ուկրաինացին կհամակերպվի և կսկսի փայլել ժամանակի ընթացքում:
«Նա կատարելագործվում է: Նա դեռ շատ բան ունի սովորելու: Պրեմիեր լիգայում ֆուտբոլը շատ արագ է, խաղի արագությունն այստեղ շատ բարձր է:»
«Կարծում եմ, որ նա պետք է բարելավի խաղի մասին իր պատկերացումները և փորձի ավելի լավ կապ հաստատել թիմի հետ»:
«Մենք պետք է նրան ժամանակ և գործիքներ տանք, որպեսզի նա կարողանա կատարելագործվել մրցաշրջանի ընթացքում»,- ասել է Պոչետինոն Sky Sports-ին տված հարցազրույցում: