«Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայում մեկնարկեց Մյունխենի «Բավարիայից» 4:3 հաշվով պարտությամբ:
«Բրայթոնից» 3:1 հաշվով կրած պարտության համեմատ՝ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը մեկնարկային կազմում միայն մեկ փոփոխություն էր կատարել՝ Սկոտ Մակտոմինեյի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Ֆակունդո Պելիստրիին: